Ասենք սենց -
«Տղերք, զենքներդ վայր դրեք, ձեզ ոչ-ոք դավաճան չի համարի, դավաճանը մենք ենք, որ ձեզ չմիացանք»
կասի՞ որևէ մեկը, թե հիմա՞ էլ տղաներին եք «բարոյական պատանդի» կարգավիճակում պահելու։

Կարող եմ ևս մի քանի տասնյակ տեքստ գեներացնել, ասենք
«Տղերք, զենքներդ վայր մի դրեք, գալիս ենք» - բայց սա իրատեսակա՞ն է՝ հաշվի առնելով նախորդ օրերը, թե ևս մի քանի ազնիվ տղաների կյանք ենք զոհասեղանին ավելացնելու։

Ռազմի դաշտում էլ նահանջելը հանձնվել չի, երկար ճանապարհ ընտրելը պարտություն չի։ Ինչ ասեմ։ Սեփական անձի հետ ազնիվ լինելն էլ հեշտ բան չի, էլ ուր մնաց մյուսների հանդեպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել