Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է , որ ունի հիմնավոր կասկածներ հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ի ներգրավածության մասին:
«Ըստ լուրերի, ԱՄՆ-ն և ISAF հրամանատարությունը կանգնած է եղել FETÖ հեղաշրջման փորձի հետևում», - ասել է Բահչելին:
Ասեմ , որ ISAF-ը ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերն են Աֆղանստանում, իսկ FETÖ -ն Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) կողմից տրված ձևակրեպումն է հուլիսի 15-ին ձախողված հողաշրջման փորձի մասնակիցներին:
«Իր անձը չբացահայտած պաշտոնյան ասել է, որ ISAF-ի հրամանատարներից մեկը ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկի հետ ,մինչև հուլիսի 15-ը երկու անգամ այցելել են Թուրքիա, գաղտնի հանդիպումներ ունեցել արևելյան Էրզրում նահանգում և հարավային Ադանա նահանգում հեղափոխության փորձի կազմակերպիչների հետ : Ադանայում հանդիպումը կայացել է Ինջիրլիքի ռազմաբազայում: Եթե այս ինֆորմաիցիան համապատասխանում են իրականությանը, ապա նշանակում է, որ մենք գործ ուեննք Պենտագոնի և ԿՀՎ-ի հետ, ինչը լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-Թուրքիայ հարաբերություններին : Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն և համաշխարհային ուժերը ցանկանում են Թուրքիային ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ», - ասել է ազգայնական շարժում կուսակցության ղեկավարը:
ԱՄՆ-ն արձագանքել է այս հայտարարությանը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մակարդակով: Դեսպան Ջոն Բասը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ինչպես որ չի ունեցել ոչ մի տեղեկություն հեղաշրջման փորձի մասին, այնպես էլ ներգրավված չի եղել այդ գործընթացին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել