Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 150 մլ (տաք)
- շաքարավազ - 2 թ/գդ
- խմորիչ - 2 թ/գդ
- կաթ - 100 մլ
- կարագ - 30 գր
- ձու - 1 հատ
- աղ - 1 թ/գդ
- ալյուր - 500 գր
- պանիր սուլուգունի - 600 գր
Պատրաստման եղանակ
Չափաբաժինները` 12
- Պատրաստում ենք թթխմորը։ Ջուրը թեթևակի տաքացնում ենք, ավելացնում ենք 2 թ/գդ շաքարավազը և լավ խառնում ենք։ Ավելացնում ենք չոր խմորիչը, սննդային թաղանթով ծածկում ենք և 30 րոպե թողնում ենք աշխատանքային սեղանի վրա։
Կաթը նույնպես թեթևակի տաքացնում ենք, կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և թողնում ենք սառչի։ Մեծ ամանի մեջ ենք լցնում մաղած ալյուրն ու աղը, Ավելացնում ենք ձուն, կաթը և հալեցված կարագը։ - Լցնում ենք խմորիչը և 5-10 րոպե խմոր ենք հունցում` մինչև այն առաձգական դառնա։ Պատրաստի խմորը բուսայուղով պատում ենք, դնում ենք խոր ամանի մեջ և ծածկում ենք։ Թողնում ենք խմորը 2 ժամ հանգստանա։
- Պանիրը անցկացնում ենք խոշոր քերիչով։ Խմորը 3 մասի ենք բաժանում։ Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք:
- Մեջտեղի հատվածում քերած պանիր ենք լցնում (150 գր)։ Խմորի եզրերը բարձրացնում ենք և մեջտեղի հատվածում հավաքում։
- Խմորը հակառակ երեսի վրա ենք շրջում և կրկին շրջանաձև գրտնակում ենք։ Խաչապուրին մի քանի տեղից ծակծկում ենք, որպեսզի ներսի օդը դուրս գա։
Խաչապուրիների վրա հարած դեղնուց ենք քսում։ - Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, խաչապուրիները տեղափոխում ենք տապակի մեջ և խաչապուրիների վրա առատորեն պանիր ենք լցնում։ Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցի մեջ 8-10 րոպե, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանը առավելագույնս բարձրացնում ենք և թխում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք (մոտ 5 րոպե)։
- Մեգրելական խաչապուրիները մատուցում ենք տաք վիճակում։
Բարի ախորժակ։
Պատրաստեցինք վրացական խոհանոցի ամենահամեղ խաչապուրիներից մեկը` մեգրելական խաչապուրի, որը հարմար է մատուցել հատկապես նախաճաշին և ընթրիքին:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B4%D5%A5%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D6%80%D5%AB/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել