ru.golos.ua-ն, հղում անելով ռուս բժիշկ Վիկտորյա Սավիցկայային, ներկայացնում է առանց նիտրատների սեխ ընտրելու պարզ կանոններ:

Մասնագետի խոսքով՝ ներկայումս ձմերուկ և սեխ գնելուց ավելի լավ է՝ հրաժարվել, քանի որ մինչև սեզոնը ևս մի քանի շաբաթ կա, և այս շրջանի ձմերուկն ու սեխն աճեցնում են ակնհայտորեն ոչ առանց անվտանգ նյութերի, որոնք արագացնում են աճը:

«Սեխն ինքնին բավական նենգ մթերք է, որը մի շարք մթերքների համադրությամբ կարող է առաջացնել շատ գազեր, անհարմարություն ստամոքսում: Ներկայումս սեխը վտանգավոր է դրանում նիտրատների հսկայական քանակի պարունակության պատճառով, ուստի պետք է այն շատ ուշադիր ընտրել»,- նշում է բժիշկը:

Նրա խոսքով՝ անվտանգ պտղի գույնը պետք է հավասար և հագեցած լինի, իսկ կեղևի վրա լինում է հավասարաչափ «ցանց»: Կարևոր է նաև հոտը՝ իսկական, թարմ և համեղ սեխի հոտը զգալի է նույնիսկ առանց կտրելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել