Վերջին օրերին մեկը մյուսի հետևից հայտնի ու անհայտ քաղաքական գործիչներ սկսեցին միանալ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին: Գործիչների այդ շքերթը թեև առանձնապես մի մեծ շուք չի հաղորդում շարժմանը, բայց և այնպես որոշակի գործընթաց է ապահովում:

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ-ի բեկորներից մեկի՝ Համախմբում կուսակցության առաջին նիստը, որտեղ քննարկվել է «Սասնա ծռեր»-ի հարցը, և կուսակցության ղեկավարությունը կոչ է արել իր կուսակիցներին և համակիրներին «ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն՝ մասնակցելով բոլոր տիպի խաղաղ հավաքներին ու միջոցառումներին»։

Սա Օսկանյանի երկրորդ փորձն է՝ ինտեգրվել ու քաղաքացիական շարժման մասնիկը դառնալ, երևի թե փորձելով այնուամենայնիվ PR-ի ու ընտրազանգվածի իր բաժինը ստանալ: Բայց, ինչպես հայտնի է, առաջին փորձի ժամանակ ՊՊԾ-ի գնդում գտնվող Պավլիկ Մանուկյանը բավականաչափ կոշտ էր արտահայտվել Վ. Օսկանյանի մասին, իսկ հավաքված ցուցարարները բառացիորեն պահանջել էին հեռանալ:

Փաստորեն, դա դաս չի եղել պարոն Օսկանյանին ու այս անգամ մինչև իր հայտնվելը Օսկանյանն իր կուսակիցներին է առջևից ուղարկում՝ տհաճ միջադեպերից խուսափելու ու ավելի նուրբ մոտեցում ցուցաբերելու հանարվորություն ունենալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել