Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձութունները սկսում են տարօրինակ միտումներ դրսևորել: Նախ, ամուր ոստիկանական արգելքներից ազատվում և ՊՊԾ գունդ է հասնում ինչ որ քաղաքացի՝ սեփական մեքենայով՝ սնունդով բեռնված, մինչև այդ, պալատական քաղաքագետներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներ են սկսում դեպքի վայր (խորենացի) ինտենսիվ այցելել:

Ինչ որ մեկը կասի՞, սա հերթական շոու է, որը հասու չէ հասարակ քաղաքացուն, թե՞ ինչ, ասեք իմանանք, լրացուցիչ չտագնապենք:

Ոստիկանական արգելքներից ներս նույնիսկ ճանճ չի կարող մտնել, բայց պարզվում է մեքենա մտնում է: Միգուցե մի քիչ շատ եմ դետալների մեջ մտնում, բայց ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել