բացել լրահոսը
26.07.2016  15:49

ՊՊԾ-ի մերձակա տարածքը «սարսափ» ֆիլմի է վերածվել

Anushik Abgaryan

ՊՊԾ-ի մերձակա տարածքը «սարսափ» ֆիլմի է վերածվելԱրդեն 10-րդ օրը անցուդարձը Խորենացի փողոցում շարունակում է մնալ սահմանափակված: Անկեղծ ասած չեմ ուզւոմ մտնել իշխանություն-Սեֆիլյան (համախոհների) փոխհրաձգության մեջ, բայց իմ համար մի բան հաստատ կարձանագրեմ:

Զինյալների ներկայությունը ՊՊԾ գնդում՝ անկախ նրանց ցանկություններից ու նպատակներից, հանրային վտանգավորություն է ներկայացնում: Դեռ չեմ անդրադառնում գրոհի հետևանքով զոհված ոստիկանության սպայի փաստին, այս պահին էլ գնդի գրավված լինելը անվտանգության առումով մեծ թվով խնդիրներ է ստեղծում:

Ես չգիտեմ, թե ինչքան ռազմամթերք է կենտրոնացած այդ գնդում, բայց ես մանավանդ վերջին օրերին տեսնում եմ ավելացող կրակահերթեր, վառվող մեքենաներ… ու այդ ամենը քաղաքի կենտրոնում, խիստ բնակեցված թաղամասում:
Չեմ ուզում հուշեմ պոտենցյալ զինյալներին, բայց եթե ժողովորդի մասին մտածողը քաղաքի այդ հատվածում նման օպերացիա չէր պլանավորի: Քաղաքի ոչ խիտ բնակեցված, ծայրամասային թաղամասերում էլ կարելի էր գտնել այդպիսի օբյեկտներ, բայց ընտրվել է այնպիսինը, որը վտանգ է ներկայացնում քաղաքականության վրա թքած ունեցող քաղաքացիների համար:

Փառք Աստծո, մինչ այս պահը պատահական «գյուլից» մարդիկ չեն վնասվել, սակայն և գրոգի օրը, և հետագայում դա սպառնալիք է՝ կախված այդ տարածքում ապրող յուրաքանչյուր քաղաքացու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 908 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝