Մոսկվայի Վնուկովո օդակայանում զզվելի իրավիճակ է, ուրեմն 873 համարի Մոսկվա-Երևան ժամը 11:10 չվերթի ինքնաթիռը նստեցումից հետո ինքնաթիռում անսարքություն հայտնաբերեցին, ըստ իս հոսանքի խնդիր էր, քանի որ մի պահ ամբողջ հոսանքն անջատվեց եկավ: Ամբողջ անձնակազմին արագ իջեցրեցին, հիմա արդեն 4 ժամից ավել, ոչ մի գործողություն ուղևորների բողոքին ի պատասխան սկզբում ասացին անսարքությունը կուղղեն նույն օդանավով կթռչեն, ժողովրդի խուճապը տեսնելով հիմա ասում են ոչ մի անսարքություն չի եղել ուղղակի տեխնիկական է և նույնիսկ պատրաստ է ուղղակի բորտուղեկցորդուհիները չկան: Ուղևորները պահանջում են ուրիշ օդանավ, սրանք պատասխանում են, որ չկա սրանով պիտի թռչեն, ու ժամը մեկ 1 ժամով հետաձգում են: Քանի որ մենք Ռուսաստանում դեսպանատուն չունենք, հետաքրքիր է մեր շահերի համար է՞լ ում կարելի է դիմել, կօգնե՞ք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել