Բրիտանացի Ջեյմս Հոլթը  23 000 դոլար է ծախսեր Քայլի Ջեներին նմանվելու համար: Ջեյմսը դեռ 17 տարեկանից գումար է հավաքում իր արտաքինը փոխելու համար:

Ու քանի որ կանացի գեղեցկության անգերազանցելի չափանիշը Ջեյմսի համար Քայլին է, Ջեյմսը որոշեց հենց նրան էլ նմանվել:

Երիտասարդը անցել է դեմքի մի շարք պլաստիկ վիրահատություններ, սակայն վերջնաարդյունքը նրա ինստագրամյան հետևորդներին չի գոհացնում: Չնայած դրան՝ Ջեյմսը շատ գոհ է իր արտաքինից ու համարում է, որ ինքը իսկապես նմանվել է Քայլիին:

Ահա այսպիսի խելահեղ հիմարությունների վրա են ծախսում իրենց գումարները նրանք, ովքեր չեն գնահատում ո՛չ գիտելիք, ո՛չ կարիերա և ո՛չ էլ բարոյական արժեքներ, որովհետև նմաններին միայն ճանաչումն ու համացանցային փառքն է հետաքրքրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել