Մեր երկրում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրներում, պետական բարձրագույն ղեկավար մարմինը կազմավորվում է ընտրությունների միջոցով։ Սա նշանակում է, որ ոչ մի լուրջ խնդիր չկա տվյալ պահին։ Ընդամենը պետք է ազատել բոլոր քաղբանտարկյալներին և նշանակել արտահերթ ընտրություններ, քանզի ակնհայտ է, որ ազգային ժողովն ընդամենը գործիք է մի խումբ հարուստ մարդկանց համար, և ընտրությունների միջոցով ձևավորել նոր կառավարություն։ Փոխարինելու խնդիր չկա։ Ժողովուրդն ընտրելու է պատգամավորներ, նրանք էլ ձևավորելու են կառավարությունը, թեև ես գտնում եմ, որ խորհրդարանական ղեկավարման ձևը ձեռնտու չէր մեր երկրին մեր ժամանակներում․․․ Մարդիկ լավ չեն պատկերացնում, որ հրաժարականը փակուղի է, որը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, որտեղ շունը տիրոջը չի ճանաչի․․․ Այն իսկապես կկործանի Հայաստանը, որովհետև միանգամից մեկ տասնյակից ավելի օլիգարխ-խմբավորումներ կփորձեն զավթել իշխանական գահը և ոչ ոք չգիտի, թե ինչ ուժեր կհայտնվեն իշխանության վերին օղակներում, քանզի նման քաոսային իրավիճակներում միշտ հաջողությամբ են գործել արտասասահմանյան հետախուզական ծառայությունները․․․Հրաժարականի տարբերակը ընդունելի կլիներ, եթե Ապստամբները հրաժարականից հետո ի վիճակի լինեին վերահսկել ամբողջ երկիրը․․․ Կա նաև մի այլ տարբերակ։ Եթե Ապստամբները պարզապես գրավեն իշխանությունը, Ժիրայր Սեֆիլյանը ժամանակավորապես հռչակվի երկրի ղեկավար, մինչև նոր ընտրություններով երկրի ղեկավարության ընտրությունը․․․ Բայց սրան կարելի էր հասնել, եթե ժողովուրդը տասնյակ հազարներով լցվեր փողոցները և չտրվեր տարբեր գործակալների սադրանքներին․․․ Իհարկե, կա նաև երրորդ տարբերակը և իմ կարծիքով միակ ընդունելին և ժողովրդի կողմից, և իշխանությունների․․․ Դա Ժիրայր Սեֆիլյանին վարչապետ կամ ՊՆ նախարար նշանակելն է, աջակցել նրան, իրականացնել նոր և արդար ընտրություններ և երկիրը սահուն փոխադրել օրինական դաշտ․․․ Սակայն նման ոչ ստանդարտ որոշումներ ու նշանակումներ, որ հայտնի է պատմությանը, իրագործվել է այնպիսի անհատների կողմից, ինչպիսիք Կեսարն էր, Նապոլեոնը․․․ որոնք լինելով մեծություններ, չեն երկնչել իրենց կողքին հայտնված անհատականություններից․․․ Կարևորը նպատակն էր՝ երկրի և իրենց անձնական փառքը, մեզ համար մեր հայրենիքի անվտանգությունը, որի էությունը գիտակցել են տարբեր ժամանակաշրջաններում պատմության կողմից մեծություններ հռչակված անհատականութունները․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել