Այս օրերին շատ խոսվեց այն մասին, որ «Սասնա ծռերի» հարձակումը ՊՊԾ գնդի վրա ելք չէ։ Այո՛, մեր պետականությունն ու դրա գոյության երաշխիքներն այնաստիճան են մսխվել, մեր հայրենիքն այն այնտիճան վատ դրության մեջ է հայտվել, որ դժվար է ասել ելք կա, թե ոչ, դժվար է ասել Հայաստանը երկրորդ շանս ունի, թե ո՛չ։ Կներեք իմ՝ միգուցե և ավելորդ վատատեսության համար, բայց ՊՊԾ գնդի վրա հարձակումն արտացոլում է այն անդառնալի վատ իրավիճակը, որտեղ բռնության ու զենքի գործադրումը դիտարկվում է միակ տարբերակ, որտեղ սպառվել են իշխանություրնների հետ քաղաքակիրթ երկխոսության բոլոր տարբերակները։


Այն, որ բռնությամբ ոչ մի լավ բանի սկիզբ դնել չես կարող, սա անհերքիելի ճշմարտություն է, որը հատկապես այս օրերին արագ-արագ կրկնում էին իշխանական և իշխանամետ օղակները, և լավ էին անում, եթե այս ճշմարտության մասին նաև բերձորյան դեպքերի, կամ օրինակ լիսկայի, շմայիսի և այլ մականունավորների ու նրանց շրջապատի՝ անպաշտպան քաղաքացիների, նույնիսկ ԱԺ պատգամավորների վրա հարձակումների, ծեծուջարդի օրերին հիշեին, միգուցե այս օրին չհասնեիքն։


Ախր հարգելիներս, այս երկրում իշխանությունն իր բոլոր հարցերը լուծել է բացառապես ծեծի, բռնության, սպառնալիքի լեզվով, բռնության ավանդույթը ձևավորվել և մեր պետականության հիմքում է դրվել այս իշխանության կողմից, այս ոչ քաղաքակիրթ բոլոր մեխանիզմները ներդրվել և հաջողությամբ գործադրել են մեր ղեկավարները, իսկ այդ ժողովուրդը և զինյալները օրինակ են վերցնում ձեզնից, չէ որ դուք բռնության մեխանիզմի հաջողության լավագույն օրինակն եք։ Այդ նույն ժողովուրդը մտածում է, որ եթե ՀՀԿ-ն բռնության լեզվով այսքան ժամանակ պահել է իշխանությունը, և այդպես էլ լուծել է իր բոլոր հարցերը, ուրեմն ինքը ինչու չի կարող այդ նույն մեխանիզմը գործադրել, իշխանությունների հետ այդ նույն լեզվով խոսել և հաջողության չհասնել։
Պարոնայ՛ք, միշտ հիշեք, ինչ ցանեք, այն էլ կհնձեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել