Ի պատասխան Վահան Հովհաննիսյանի «Արա՛, Դուք ո՞վ եք, որ Ձեզ կրակեն» ակնարկին, որ նա արել էր Հայրիկյանի մահափորձի մասին խոսելիս, Հայրիկյանը պաթոսով հագեցած պատասխան է տվել ՀՅԴ-ական գործչին, որտեղ կոչ է արել նրան հանգստանալ, ակնարկել է, որ հասկանում է, որ Հովհաննիսյանի տեռորապաշտ էությունը ծանր է տանում տեռորիստական ակտի ձախողումը, մեղադրել է վերջինիս, որ ըստ երևույթին նա էլ այն մարդկանց թվում է, ովքեր իր մահն են ուզում, հետո ավելի է խորացել՝ ակնարկելով, որ Վահան Հովհաննիսյանն էլ ԿԳԲ-ի դեռևս չբացահայտված ագենտ է, ու մի հատ էլ ամոթանք է տվել վերջինիս, որ հենց ինքը՝ Հայրիկյանն է եղել իր՝ Հայրիկյանի ու Վահան Հովհաննիսյանի հոր երազանքն ի կատար ածողը...

Գուցեև Վահան Հովհաննիսյանի արտահայտությունը իրոք կոպիտ էր ու կոռեկտ չէր, բայց համաձայնվեք՝ Հայրիկյանը ոչ միայն զզվեցրել է բոլորիս իր իբր մահափորձի շահարկումներով ու իրան ազգափրկիչ ներկայացնելով, այլև արդեն համը հանում է տարրական տրամաբանությունն ու էթիկայի կանոնները կոպտորեն ոտնահարելով։ Էլ չխոսեմ, թե ինչքան մառազմատիկ է ԿԳԲ-ի շուրջ այդ պառանոիկ հայտարարությունների շարանը, որոնք հնչեցնում է ինչպես ինքը՝ Հայրիկյանը, այնպես էլ նրա կողմնակիցները։

Ինչևիցե, մի պահ կտրվելով կոնկրետ այս թեմայից՝ պետք է նշեմ, որ Հայրիկյանը կմտնի քաղաքագիտության դասագրքերի մեջ որպես անսպասելիորեն ի հայտ եկած դիվիդենտներն ու հանրային համակրանքը հնարավորինս արագ զրոյացնելու մեծագույն մասնագետ։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել