Հասարակության կարծիքներն ու վերաբերմունքը Երևանի սրտում տեղի ունեցող աննախադեպ պրոցեսի վերաբերյալ օր օրի դառնում են տրամաբանությունից ու իրատեսականությունից զուրկ: Համացանցն էլ՝ ամբողջացնում դնում է առաջներս էդ ամենը:
Տեսեք, գրեթե բոլոր, այսպես ասած <<կողմերի մեջ կամուրջ կառուցելու>> անհրաշտության մասին կոչեր անողները մեկը մյուսին մեղադրում են ճշմարտությունը խեղաթյուրելու մեջ ու անցնում վիրավորանքների, այն էլ ինչպիսի թշմամական վիրավորանքների ու սա, աներկբա, տանում է խորը խզումների հասարակության մեջ ու անջրպետներ կառուցում կամուրջի փոխարեն: Իրականում, փաստորեն, ճշմարտությունները բարձրաձայնելուց վախեցողների, կամ դիտավորյալ խուսափողների համացանցային տեսակ է ձևավորվել, որոնք, ակամա, դառնում են ոչճշմարտության կրող-տարածողներ:
Հիմա պարզ հայերենով ու պարզ ասեմ. կարող եք չհամաձայնել, բայց ճմարտությունից էլ հո չես փախչի? Փաստ է չէ, էդ անտերը?
Թասիբից, թասիբի տեսանկյունից զինյալներին ներկայացնողների պահով... Եթե թասիբի հարց է, ինչով է արդարացվում ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի ու չգիտեմ էլ ինչի պահանջները, շահարկումները ու ... այսպես ասած, խղճահարության հարուցումը? Իսկ չեք կարծում, որ Հացիվ խնդիրները, ընդհանրապես կենցաղային պահանջմունքները՝ Ձերդ ահաբեկություն արածների, մեղմ ասած, բացահայտում են ՏԵՍԱԿ: Ավել էլ ինչ ասեմ?
Այսինքն ասեմ նաև իշխանություններին էլ մի ուղիղ խոսք, որ չնեղանան: Մարդասիրություն. Իսկ պետությունը իրավունքը ունի մարդասիրական քայլեր անել պետականության դեմ զինված ընդվզածների նկատմամբ: Իսկ մարդասիրությունը, կամ պետական հոգածությունը Էրեբունու գնդի շրջակայքում բնակվող ու աշխատող քաղաքացիների նկատմամբ? Էլ ինչ ասեմ?
Չէ, բոլորս ենք հասկանում իրավիճակի բացառիկությունը, բայց... պետք է բոլորս հասկանանք նաև, որ խոսքում ու գործողություններում շիտակությունն է ամենակարևորը, որ ժողովուրդը հանդարտվի ու վստահություն ձեռք բերի հաջորդող գորընթացների խաղաղության ու անվտանգության մասով: Որ իմանա, որ եղածից ավել արյուն չի թափվելու ու Պետությունն էլ չի սասանվելու մեր իրականության այս ամոթալի դրվագից:
հ.գ. Ի դեպ, տարիներ շարունակ Ժիրայր Սեֆիլյանը ասում էր, թե ինքը համոզված է, որ իրենք ի վերջո գրավելու են մարդկանց սրտերը: Ասեմ, որ դա նրան չհաջողվեց, առնվազն երկու գործոնով պայմանավորված: Մարդիկ Ժիրայրի սրտի ուզածի չափով չհավաքվեցին ու չեն էլ հավաքվելու: Որովհետև հստակ է երկրորդ գործոնը, զենքով սիրտ չես գրավի: Սիրով, խելքով, բայց ոչ զենքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել