ՊՊԾ գնդի գրավումից հետո տարբեր քաղաքական դեմքեր փորձեցին ներգրավվածություն ապահովել պրոցեսում:
Ինչպես միշտ լուրջ դեմքերով, հուժկու դեմքերով, պաթոսային առոգանությամբ հայտարարություններ՝ «մենք բոլորս պավլիկ ենք»-ի մեջ, ինչին հետևեց Պավլիկի սառը ցնցուղը:
Վերջինս ընդդիմադիր ուժերին «ղաղպի տղերք» անվանեց, ինչից հետո յուրաքանչյուրը մի ծակ է գտել ու դրա մեջ հարմար պատսպարվել:

Իհարկե սպասելի էր, որ ոմանք ողբերգությունը կրկեսի վերածելու ամբիցիաների կդրսևորեին, սակայն զավեշտ էր, երբ դեպքի վայր էր շտապել Վարդան Օսկանյանը:
Մինչ Օսկանյանը հայտարարեց՝ «ես այսօր այստեղ եմ», աջից ու ձախից քաղաքացիները սկսեցին շպրտել՝ Ռոբիտ համար ես եկել, թե՞ մարտի մեկն ես մոռացել:

Օսկանյանը վերջնական «խարաբ» եղավ, ում ոչ ճմռթված սառոչկեն կփրկի, ոչ էլ Դիկապրիոյի «պռիչոստկեն»: Մի բան էլ՝ ինչպես մյուսները, այնպես էլ Օսկանյանը մնացին Պավլիկի քֆուրի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել