Գերմանիայից Սիրիա ուղևորվող ծայրահեղականների թիվը, ովքեր մեկնում են՝ կռվելու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից, աճում է։ Այս մասին հայտնում է Neue Osnabruecker Zeitung թերթը՝ հղում անելով Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությանը։

Հաղորդվում է, որ Սիրիա է ուղևորվել մոտ 840 գերմանացի իսլամիստ։ Դեռևս մայիսին այդպիսիք 800-ն էին։ Գերատեսչությունում ելնում են այն բանից, որ օտարերկրացի գրոհայինների 1/3-ը արդեն վերադարձել է Գերմանիա։

Գերատեսչությունում ընդգծում են, որ ներկայում իրավապահ մարմիններն արդեն ստացել են 410 ցուցումներ այն մասին, որ երկիր ժամանած փախստականների թվում կարող են լինել ահաբեկիչներ։

«Եվրոպան և Գերմանիան արդեն վաղուց գտնվում են իսլամիստ ահաբեկիչների նշանառության տակ»,- նշել են գերատեսչությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել