«Այսօր ՊՊԾ գնդում գտնվողներին հասանելի է եղել հետևյալ բովանդակությամբ կոչը»,-ֆեսյբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ու տեղադրել նրանց ուղղված  ԱԱԾ կոչի լուսանկարը:


Այսպիսով, ԱԱԾ-ն գնդում գտնվողներին տեղեկացվում է նրանց կատարած հանցանքների մասին՝ պատանդներ վերցնել, շենք-շինություններ զավթել և այլն: Կոչում նշվում է, որ այս հանցանքները կատարած անձանց սպասում է մինչև 15 տարի ազատազրկում:

«Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ ևս հորդորում ենք դրսևորել ողջամտություն, վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին»,-նշվում է կոչում:

Մանրամասները՝ լուսանկարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել