Tert.am-ը գրում է.

Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» խմբի անդամներին իշխանությունը բազմիցս հորդորել է վայր դնել զենքը և հանձնվել: Նման դեպքերում հանձնվելու պարագայում օրենսդրորեն նախատեսված մեղմացուցիչ հանգամանքների, զինված խմբի վերաբերյալ բնորոշումների մասին Tert.am-ը զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:

-Պարոն Վարոսյան, ՀՀ քրեական օրենսգրքով որևէ մեղմացուցիչ հանգամանք նախատեսվա՞ծ է, եթե նման դեպքերում, ինչպիսին «Սասնա ծռերի» գործողություններն են, անձը կամ խումբը, ենթարկվելով իշխանության հորդորին, հանձնվում է:

-Պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների շարքում, միգուցե, հիմք նախատեսված չէ, բայց, հաշվի առնվել ,կարող է ամեն ինչ, որովհետև օրենքում օգտագործված է «և այլն» տերմինը: Այսինքն, թույլ է տրվում որպես նպաստող հանգամանք հաշվի առնել ցանկացած գործողություն կամ ցանկացած հանգամանք, որը կատարվել է որևէ անդամի կամ խմբի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել