wojciech-szczesny-cropped_1l0m4u06w5c9v15bu1yujpp5qaԼոնդոնի «Արսենալ»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շեսնին մեկնարկելիք մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի իտալական «Ռոմա»-ում:

Կողմերն արդեն համաձայնության են եկել Շեսնիի վարձակալության հարցում, իսկ դարպասապահն առաջիկա օրերի ընթացքում կմեկնի Հռոմ:

Նշենք, որ Շեսնիի աշխատավարձի մի մասը կվճարի «Արսենալ»-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ևս Վոյցեխ Շեսնին վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Ռոմա»-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել