inset-top-right-portrait-smart-template10ԱՄՆ նախագահի Բարաք Օբամայի խորթ եղբայրը` քենիացի Մալիկը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ներկա թեկնածուներից աջակցում է միլիարդատեր Դոնալդ Թրամփին, հայտնում է The New York Post-ը:

«Ինձ դուր է գալիս Դոնալդ Թրամփը, քանի որ նա խոսում է սրտից: Ամերիկան նորից մեծ դարձնել` դա հիանալի կարգախոս է: Ես կցանկանայի նրա հետ հանդիպել»,- ասել է Մալիկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր հայրենի Կոգելո գյուղում:

Իր խոսքով` նա «խորապես հիասթափված է» իր եղբայր Բարաք Օբամայի վարչակազմից, ինչի համար էլ նա, երկար ժամանակ լինելով դեմոկրատ, որոշել է աջակցել «Լինկոլինի կուսակցությանը»` Հանրապետական կուսակցկությանը:

Մալիկը նշել է, որ «վերջին կաթիլը» դարձավ այն, որ ԿՀՎ-ն խորհուրդ չի տալիս հետապնդել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին մասնավոր փոստային սերվերի օգտագործման համար գաղտնի տեղեկատվության փոխանակման համար ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

Նա նաև պատմել է, որ իրեն դուր չի եկել Քլինթոնի և իր եղբոր որոշումը սպանելու Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին, ում նա անվանում է իր լավագույն ընկերներից մեկը:

Նրա պլաններում է նոյեմբերին վերադառնալ ԱՄՆ, որպեսզի նախագահական ընտրություններում քվեարկի Թրամփի օգտին:

Թրամփն ինքը Twitter-ում մեկնաբանել է այդ տեղեկատվությունը՝ գրելով, որ Օբաման «հավանաբար վատ է վերաբերվել» Մալիկի հետ, «ինչպես մյուս բոլորի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել