բացել լրահոսը
24.07.2016  19:30

Ինչ որ մեկին խաղաղ հանգուցալուծումը ձեռնտու չէ

Anahit Amatuni

Այս օրերին ՊՊԾ գնդի հարձակման թեմայով կարծիքների պակաս չենք ունեցել: Օր օրի դեպքերը հետաքրքիր զարգացումներ են ունենում թե՛ զորամասը գրաված տղաների հետ բանակցային գործընթացում, և թե՛ Խորենացի փողոցում:

Այս օրերին, որպես միջնորդ հանդես էր գալիս Արցախի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Որքան էլ որ նկատելի էր Բալասանյանի միջնորդական ջանքերը, որոնք ուղղված էին խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ չի բացառվում, որ Բալասանյանին խաղից հանեցին: Ու հետաքրքրական է, որ մինչև այս պահն էլ նրան վարկաբեկելու գործընթաց են սկսել այն ուժերը, որոնք մտադրություն չունեն խնդիրը տանել խաղաղ լուծման:

Նույն սցենարը նկատելի էր նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Վերջինս առաջին օրերից գտնվում էր իրադարձությունների կիզակետում ու փորձում հանգստացնել ցուցարարներին, որպեսզի բախում չլինի ոստիկանության ու ակտիվիստների միջև: Կարճ ժամանակ անց նրան նույնպես լիկվիդացրեցին Էրեբունուց:

Այսինքն, եթե նայենք գլոբալ, ապա երկուսն էլ դեմ էին ստեղծված իրավիճակի արյունահեղության ճանապարհով լուծմանն ու ծայրահեղական դրսևորումներին և նրանք երկուսն էլ հայտնվեցին խաղից դուրս վիճակում, պիտակավորվելով քննադատությունների ենթարկվելով և այլն:

Դեռ պարզ չէ, թե ովքեր են կառավարելու հավաքները ու արդյո՞ք հնարավոր կլինի վերահսկողություն սահմանել, թե այնուամենայնիվ կկրնվեն առաջին օրերի սցենարները՝ անիմաստ բախումներ, վիրավորներ, սադրանքներ և բերման ենթարկվածներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1091 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝