Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը խոսել է «Ոսկե գնդակ»-ի 2016 թվականի դափնեկրի մասին:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկած ունի նրանում, թե ով կտիրանա այդ մրցանակին: Իհարկե, Ռոնալդուն 4-րդ անգամ կնվաճի «Ոսկե գնդակ»-ը: Նա ավելի արժանի է այդ մրցանակին, քան որևէ այլ ֆուտբոլիստ:

Երբ խաղում ես Ռոնալդուի հետ, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում: Ես ուրախ եմ, որ հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կողքին», – ասել է Վասկեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել