IMG_0171Օհայո նահանգի Համիլթոն քաղաքի Doubles բարում անծանոթ անձը կրակ է բացել, մեկ մարդ սպանվել է, մի քանիսը՝ վիրավորվել են: Այդ մասին հայտարարել է տեղական ոստիկանությունը՝ տեղեկացնում է Dayton Daily News-ը;

Ականատեսների խոսքով՝ հնչել է 15 կրակոց: Ներկա պահին չարագործի անձը անհայտ է, ոստիկանությունը ճշտում է տուժածների թիվը:

Ականատեսներից մեկի խոսքով՝ երբ հնչել են կրակոցները, մարդկանցից մի քանիսը փորձել են մեռած ձևանալ: Նա նաև տեղեկացրել է, որ շենքի ներսում տեսել է մի քանի զինված անձանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել