135536224_14693499907371nG20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի նախագահները Չինաստանում երկշաբաթյա հանդիպումների արդյունքում ընդունված կոմյունիկեում չեն ընդգրկել Թուրքիայի կառավարությանը աջակցելու կետ, հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով թաստաթղթի սևագրությանը:

«Օրենքի գերակայության ամրապնդումը հանդիսանում է հիմնական կայուն զարգացման գրավականը, և մենք աջակցում ենք Թուրքիայի օրինական իշխանությանը տնտեսական կայունության և բարգավաճման ապահովման իր ջանքերում»,- ասված էր փաստաթղթի սկզբնական տեքստում: Սակայն կոմյունիկեի վերջնական տարբերակում նշված դրույթը բացակայել է:

Էկոնոմիկայի և ֆինանսների հարցով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսի և Ռուսաստանի ֆինանսների նախարար Սերգեյ Ստորչակի խոսքով` Անկարան է հանդես եկել նշված նախաձեռնությամբ, սակայն հետագա քննարկումից հետո ինքն էլ հանել է իր առաջարկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել