04935168461ede3778571c12fc17059eՌիոյում բացվել է օլիմպիական ավանը: 10500 մարզիկների, ինչպես նաև պատվիրակությունների 7000 անդամների համար կառուցվել է 31 բարձրահարկ՝ 10160 բնակելի համարներով:

Օլիմպիական ավանը հագեցած է նաև լողավազաններով, խաղադաշտերով, թենիսի կորտերով: Այստեղ կան նաև մարզադահլիճներ և հիվանդանոց: Ավանի կառուցման համար ծախսվել է 1.5 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամառային Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին: 40 երկրի նախագահներ ու կառավարության ղեկավարներ ներկա կլինեն «Ռիո-2016»-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել