Ընտրությունների նախաշեմին շատացել են ժողովրդի դարդ ու ցավով հրապարակային տապակվող քաղաքական ուժերը, հաճախացել են ժողովրդի անունից հայտարությունները, սակայն գործնականում այդ ամենը ավելի շուտ հիշեցնում է Գումի շուկայի մոտակայքում կազմակերպվող «մատնոցֆռռացնոցի» խաղը։ Օրինակ՝ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ամեն առիթով խոսում է, որ իրենք 2-րդ քաղաքական ուժն են իրենց ազդեցությամբ ու քանակով։ Չեմ վիճում (չնայած դա ծիծաղելի պնդում է), որտե՞ղ է Նաիրա Զոհրաբյանը հիմա, երբ առավել քան երբևէ կարիք կա կողմնորոշել ԲՀԿ ապագա ընտրողներին։ ՊՊԾ գնդի գրավումից հետո տիկին Նաիրան մեկնել է Հունաստանի կուրորտներից մեկը հանգստանալու։ Իրավիճակի հանգուցալուծումը չգիտես երբ կլինի, օդում լարվածության մեծ ալիք կա, քաղաքական հայտարարությունները հաջորդում են մեկը մյուսին, իսկ Նաիրան արևայրուք է ընդունում լողափին։
Եկեք բոլորով (այդ թվում նաև Պավլիկ Մանուկյանի անունից) մաղթենք հարթ արևայրուք ՀՀ 2-րդ քաղաքական ուժի ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, հայրենիքի համար այս դժվար ժամանակներում։
Հ. Գ. հետո կնեղվի որ իրեն լուրջ չեն ընդունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել