Հուլիսի 24-ին՝ ժամը 03.29-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ոռոգման ջրի խողովակի վթարի հետևանքով հեղեղվել է Գետամեջ փողոցը և փլուզվել տներից մեկի պարիսպը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 12 փողոցի 9-րդ տան (սեփականատեր Սամվել Մակարյան) այգու երկաթբետոնյա պարիսպից փլուզվել է մոտ 20 քմ հատված:

Եղվարդի ջրօգտագործողների աշխատակիցը դադարեցրել է ջրի արտահոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել