2038Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է ֆուտբոլիստների խաղային նախնական համարները առաջիկա մրցաշրջանի համար:

«Կարմիր սատանաներ»-ի նորեկ, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերցրել է 9 համարը, որը նախկինում պատկանում էր Անտոնի Մարտիալին: Ֆրանսիացուն բաժին է հասել 11 համարը:

RMC Sport-ի փոխանցմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն Իբրահիմովիչին թույլ է տվել վերցնել 9 համարն առանց Մարտիալի համաձայնության: Ֆրանսիացին դժգոհ է նման վերաբերմունքից:

Հավելենք, որ 11 համարի ներքո հանդես էր գալիս Ադնան Յանուզայը, ով այժմ կրելու է 15 համարի մարզաշապիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել