Աշխարհի ստեղծագործությունից առաջ գոյություն ուներ Բանը։ Բանն Աստծու հետ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու հետ էր։ Նրանով էր, որ Աստված ստեղծեց ամեն ինչ. առանց նրա ոչ մի բան չստեղծեց։ Կյանքը նրանով սկիզբ առավ։ Եվ կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ. բայց խավարը չկարողացավ հասկանալ նրան։

Բանն էր ճշմարիտ Լույսը, որ աշխարհ գալով լուսավորում է ամբողջ մարդկությունը։ Նա աշխարհի մեջ էր, աշխարհը նրանով ստեղծվեց, սակայն աշխարհը չճանաչեց նրան։ Նա եկավ իր իսկ ստեղծած աշխարհը, բայց իր իսկ ստեղծած մարդիկ չընդունեցին նրան։ Իսկ իրեն ընդունողներին և իրեն հավատացողներին նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ մարդկային կամքով, այլ Աստծուց ծնվելով։ Եվ Բանը մարդ եղավ ու բնակվեց մեր մեջ, և մենք տեսանք նրա փառքը, Միածնի փառքը, որ Հորից եկավ՝ լի շնորհով և ճշմարտությամբ։
(Հովհաննեսի ավետարան 1:1-14)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել