բացել լրահոսը
23.07.2016  22:17

Внимание вопрос: ի՞նչը ստիպեց մնալ Պավլիկի քֆուրի տակ

Anushik Abgaryan

Զարգացումները գնալով հետաքրքրանում են: Հարթակի վրա հավաքվել են տարբեր մարդիկ, Արցախյան պատերազմի հերոսներ, քաղաքական գործիչներ ակտիվիստներ: Նրանց թվում են նաև Ժառանգություն կուսակցության անդամներ Սանասարյան Դավիթն ու Արմեն Մարտիրոսյանը:

Օրեր առաջ ՊՊԾ գունդը գրաված Պավլիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայհոյել էր ընդդիմադիրներին ու քաղաքական կառույցներին: Այդ արտահայտությունը բավականաչափ քննարկումների առիթ դարձավ:

Հիմա մի դիտարկում ունեմ Դավիթի և Արմենի ներկայության հետ կապված: Գիտեի՞ք, որ Պավել Մանուկյանը ոչ բարոյական արտահայտություններ է արել քաղաքական գործիչների հասցեին: Եթե այո, ապա այսպես ասած, կուլ եք տալիս Պավլիկի հայհոյանքը: Եթե ոչ, ապա անուղղակիորեն ասում եք, որ դուք և ձեր կուսակցությունը քաղաքական պրոցեսներից բավականին հեռու եք եղել, ինչը այդպես չէ: Господа знатоки, а теперь, внимание, вопрос... ի՞նչը ստիպեց կուլ տալ Պավլիկի հայհոյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 16261 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝