Չոր հաշվարկ՝ 7-րդ օրվա ավարտին

1․ Պատանդներ էլ չունեն

2․ Բոլորի հետ թարսվեցին

3․ Շոկն ու ռադիկալիզացիան գնում են դեպի նվազմանը

4․ Նիկոլը իր ձեռքերը մաքրեց այս ամենից ու հիմա ամբողջ պատասխանատվությունը ՀԽ-ի ու իրենց սատարող ուժերի վրա է։

5․ Հարթակում մարդիկ են, ովքեր սեռական հայհոյանք չեն ասում, բայց ասենք ՈւկրաՅնՅա են ասում։

6․ Էլի սկսեցին կոչեր, թե բա ոստիկանները մեզ ինչ եղբայր, մենք իրանց կասենք, կպահանջենք և այլն։

7․ Բալասանյանը դուրս եկավ բանակցություններից, առկախված է մամուլի կետի հետագա գործունեության հարցը ևս։

Հնարավոր զարգացումներ

- մի որոշ ժամանակ էլ կշարունակեն դատարկախոսել բարձրախոսի մոտ ու աստիճանաբար կնվազի հավաքվողների քանակը։ Դե իսկ պաշարվածները կամ իրար միս կսկսեն ուտել, կամ էլ կհանձնվեն։

- կգնան կտրուկ քայլերի, ցույցը արագ կցրվի, բոլոր պարագլուխներին կձերբակալեն ու հարկ եղած դեպքում նաև գրոհ կանեն։ Հնարավոր է նաև արտակարգ դրություն մտցվի։

Ցանկացած պարագայում, ժամանակը հիմա հօգուտ իշխանությունների է խաղալու։

Ցանկացած պարագայում, այս ամենից շահած դուրս եկավ միայն Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել