Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Էրեբունում տեղի ունեցող դեպքերը: Այսօր հատկապես դեպքերի զարգացումը բավակնին հետաքրքական էր: ՊՊԾ գնդից զինված խումբը ուղիղ եթերով ասուլիս ունեցավ:

Սակայն էլ ավելի հետաքրքրական են իրադարձությունները Խորենացի փողոցում, որտեղ կարծես տարբեր բևեռներ են ձևավորվել: Երեկ ինչպես գիտենք Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ եկավ այնտեղ, տեխնիկայով ապահովված և սկսեց ելույթ ունենալ: Պարզվում է՝ դա այնքան էլ չէր գոհացրել որոշ ցուցարարների, ովքեր ևս մեկ բարձրախոս են բերել և տեղադրել փողոցի մեկ այլ հատվածում: Այս պայքարից հետ չի մնում նաև Անի Զախարյանը, ով ելույթներ է ունենում փոքր խումբ մարդկանց մոտ՝ օգտագործելով փոքրիկ բարձրախոս:

Կարելի է ենթադրել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս միասնականություն չդրսևորելու պատճառով ոչ մի տրամաբանական ավարտ չի ունենա այս իրադարձությունը: Հիշեցնեմ, որ ՊՊԾ գնդից Վարուժան Ավետիսյանը ևս դժգոհել էր Նիկոլ Փաշինային պահվածքից և նշել էր, որ եթե այդպես շարունակվի իրենք իրեցն աջակիցների միջոցով կձեռնարկեն միջոցներ այդ ամենը կանխելու համար: Այսինքն այս պահին առնվազն 5 հանրահավաքավար ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել