BBC-ի փոխանցմամբ` այս շաբաթվա սկզբից Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ, 90-ը անհետ կորել է, հայտնել են երկրի իշխանությունները:

Չորային կլիմայով աչքի ընկնող շրջաններում հորդառատ անձրևները մոտ 16 միլիոն մարդու ստիպել են լքել իրենց տները: Ամենաշատը տուժել են Խեբեյ և Խենան շրջանները:
Երկրի իշխանությունների տվյալներով` ջրհեղեղը ոչնչացրել է 1.5 միլիոն հա բերք, որի կորուստները գնահատվել են 3 միլիարդ դոլար:

Չինաստանի տարբեր շրջաններում հորդառատ անձրևները չեն դադարում հունիսի վերջից: Հատկապես վտանգավոր իրադրություն է ստեղծվել Յանցզի գետի ավազանի շրջաններում: Այս ամառ Չինաստանում հեղեղումների, սելավների և սողանքների զոհ է դարձել ավելի քան 200 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել