Նիկոլը նիկոլի թվի քաղաքական դատողություններով էժանագին հեղինակություն է վաստակում։ 2008 թվականի փետրվարի 17-ին կամ 18-ին արտասահմանյան մի լրատվամիջոցի Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց էր տվել եւ խոսել էր բանակցություններում տարածքների վերադարձման հարցը քննարկելու հնարավորության մասին։ Նիկոլն էդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի քիփ կողքը կանգնած էր ու ձայն-ծպտուն չէր հանում, որովհետեւ… ինձանից լավ գիտեք՝ ինչու։
Տարածքների հանձնումը քննարկելուց երբեք չեն կարողացել խուսափել ոչ 98-ին մեծ-մեծ խոսող Ռոբերտ Քոչարյանը՝ իր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանով (Մեղրիի տարբերակ), ոչ էլ Սերժ Սարգսյանն՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանով։
Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հաջողվել է խնդրի լուծումը ձգձգել մինչեւ աղետ եւ հիմա էլ նրանց (նկատի ունեմ քաղաքական մտայնության կրողներին) միակ ցավ ու դարդը շարունակ ձգձգելն է։
Դրանից չէին կարողանալու խուսափել ոչ Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանները, եթե ընտրությունները չկեղծվեին, չէր խուսափելու նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ոստիկանապետի հետ չգնար մոմ վառելու։ Չի խուսափելու նաեւ Նիկոլ Փաշինյանը, եթե, Աստված մի արասցե, հանկարծ, դեպքերի դժբախտ պատահականությամբ դառնա նախագահ։ Նիկոլն էլ մյուսների նման վաղն ասելու է Կազանում, Ղափանում, Դդմաշենում որոշակի առաջընթաց գրանցվեց կամ ասելու է, թե ժողովուրդ, գիտե՞ք, բանակցություններն ընթանում են փակ-գաղտնի ձեւաչափով, ամեն ինչ չեմ կարող ասել ու հետո պարզվելու է, որ քննարկվող փաստաթղթում լավ էլ տեղ ունի տարածքների վերադարձի հարցը։
Աշխարհը Խորենացու փողոցի ամբիոնը չէ։ Աշխարհը բարդ համագործակցությունների ու հակազդեցությունների հանգույցների կծիկ է։ Այսպես հոխորտացողները как мильенкий գնալու են էդ աշխարհի մեծերի հետ սեղան նստելու եւ նրանց ձայնալարերն այլեւս չեն բորբոքվելու՝ հայրենասիրությունից։ Հայաստանը գերտերություն չի եւ մոտ ապագայում չի լինելու, որ թքած ունենա ուրիշների կարծիքի ու շահերի վրա։ Գերտերություններն անգամ այդ բանը չեն կարողանում անել։
Մի լսեք էդ մարդուն, ուշադրություն մի դարձրեք, որպեսզի Հայաստանը չգնա այնտեղ, ուր գնաց 1920 թվականին։ Նիկոլն իր կրթությամբ ու փորձառությամբ զգալիորեն զիջում է այն ժամանակվա այրերին, որոնց նույնիսկ գերմանիաներում ստացած կրթությունը չփրկեց։
Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասում է այն, ինչի մասին մյուսները գիտեն, բայց լռում են։ Դրանց բոլորին՝ Քոչարյանից սկսած Նիկոլով վերջացրած, պետք է դատել իմանալ-չհայտնելու հոդվածով։
Տեսանյութը դիտելիս կյանքումս առաջին անգամ մեղքս եկավ մեր ժողովուրդը, Հայաստանի հպարտ քաղաքացիները, ովքերը ականջ են կախում ճամարտակին։
Ցավում եմ, շատ։ Աղոթում եմ Պավլիկի եւ մյուսների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել