Էս գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր անալոգիաներ շատ են սիրում: Երբ ասում եք, թե Նիկոլի "Քաղաքացիական պայմանագիր"-ը ստանձնել ա "Սասնա ծռեր"-ի քաղաքական թևը դառնալու գործառույթը ու բերում եք, ասենք, բասկերի կամ իռլանդացիների օրինակը, հեչ պետք չէ մոռանալ, որ Իռլանդական հանրապետական բանակն ու ԷՏԱ-ն հռչակված են որպես ահաբեկչական կազմակերպություններ (այսինքն, ընդունում եք, որ Պավլիկենք ահաբեկիչներ են` անկախ դրված նպատակներից): Միաժամանակ, կարելի ա հիշել բասկյան Բատասունա կուսակցության օրինակը, որի գործունեությունը արգելվեց` ահաբեկչական ԷՏԱ-ի քաղաքական թևը հանդիսանալու մեղադրանքով: Ու, իմիջիայլոց, էդ քայլի համար իսպանական կենտրոնական իշխանությունները եվրոպական գործընկերներից ոչ մի թթու խոսք չլսեցին:
Էս նենց` իմիջիայլոց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել