Tert.am-ը գրում է.
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հաղորդել է, որ երկրում հեղաշրջման փորձից հետո իշխանությունները շարունակելու են հետևել ժողովրդավարական սկզբունքներին. հայտնում է Reuters գործակալությունը։
 
«Նախ ցանկանում եմ ասել, որ չնայած մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձություններին, Թուրքիան շարունակելու է խստորեն հետևել ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը»,-ասել է գործիչը՝G20-ի երկրների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների նիստի ընթացքում։
 
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, որ հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները չեղարկել են մոտ 11 հազար քաղաքացիների անձնագրեր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել