Թուրքական ավիաուղիների (THY) գործադիր նախագահ Իլքեր Այջին հայտրարել է , որ վերականգնվել են բոլոր ավիաչվերթները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում: Հուլիսի 22-ի դրությամբ դեռևս դադարեցված էր 43 չվերթ , հետաձգված էր 1459-ը:
Չնայած այն բանին, որ Թուրիքայում եռամսյա արտակարգ դրություն է, միևնույն է բոլոր ուղղություններով ավիաչվերթներն արդեն վերականգնվել են:
Հիշեցնեմ. որ THY -ը էր չեղյալ էր հայտարարել 925 ներքին և միջազգային թռիչքներ հուլիսի 16-ից Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո:
THY-ի թռիչքները դեպի ԱՄՆ վերսկսվել են հուլիսի 19-ից: ԱՄՆ-ի Federal Aviation Administration (FAA) արգելք էր դրել թուրքական ավիաընկերությունների վրա և դադարեցրել էր թռիչքները ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև:
THY -ի բաժնետոմսերը գրանցել են ամենացածր ցուցանիշները իր պատմության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել