Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ֆեյսբուքյան էջում իր գրառումը` Խորենացի փողոցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին սպառնացող վտանգի մասին, իրական է և ենթադրություն չէ:

«Կիևում այդ զոհը Սերգեյ Նիգոյանն էր։ Երեկ գիշերվա բախումից հետո խիստ հավաստի լուրեր սկսեցին պտտվել, որ Երևանում պատվավոր զոհը կլինի Նիկոլ Փաշինյանը։ Այսօր «դոնը» ՊՊԾ-ից հայհոյելով նամյոկ արեց հեռացնել Փաշինյանին ասպարեզից։ Ի՞նչ կլինի, եթե Փաշինյանին վնասեն։ Պատասխանատվությունը կդնեն «ԱԱԾ սադրիչների» վրա, Նիկոլի համակիրների բանակը կշտապի Խորենացի։

«Ապստամբությունը» արյունով աշխատող մեխանիզմ է։ Տվյալ դեպքում թարմ արյան լիցքավորում է անհրաժեշտ»,-Խորենացի փողոցում ոստիկանության ցուցարարների ցույցը ցրելու օպերացիայից հետո գրել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդականը։

Հարցին, թե ի՞նչ հիմքով է նման բան գրել, դա տեղեկությո՞ւն է, վերլուծությո՞ւն է, ենթադրությո՞ւն է և որտեղի՞ց նման տեղեկություն, Մալյանն ասաց. «Դա ենթադրություն չի հաստատ: Վերլուծությունը միայն այն հատվածն էր, որ վերաբերում էր, թե դա ում կարող էր ձեռք տալ, ում կարող էր ձեռք չտալ: Մնացածը ինֆորմացիա է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել