Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Azatutyun.am-ի հետ զրույցում անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին: Անդրադառնալով շրջանառվող խոսակցությանը, թե հանգուցալուծման տարբերակ կարող է լինել կառավարության հրաժարականը, Գալուստ Սահակյանն ասաց, որ նման երևույթներն ավելի շատ բամբասանքի են նմանվում: «Մենք աշխատում ենք, որ այնպիսի լուծում գտնվի, որի մասին բոլորը նույն կերպ մտածեն»,-ասաց նա և նշեց, որ կառավարության անդամի հանելու գործողություն չի կարող լինել:

«Եթե ճիշտ չլուծենք, դա դեմ դուրս կգա պետությանը: Առայժմ մենք պետք է մտածենք ամեն ինչ անել, որպեսզի պետության դերակատարումն իր տեղում մնա»,-ասաց նա:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ճիշտ լուծման տարբերակն այն է, որ մարդիկ զգան, որ իրենց գործողությունները որոշակիորեն մեծ հույսեր և տրամադրություններ չեն առաջացնում մարդկանց մոտ: «Կարծում եմ դատական կարգով, քաղաքական գործիչներով կորոշենք, որպեսզի պարզ, դրական, մատչելի լինի և՛ հասարակության համար, և՛ իրենց համար»,-ասաց նա և նշեց, որ նման գործողությունները միշտ վերջում փոխզիջման ճանապարհով են գնում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ զիջման կարող է գնալ իշխանությունը, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, իսկ մինչ այսօր նրանց կողմից չկա որևէ խոսք փոխզիջելու մասին։ Մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում այնպես անել, որ փոխզիջումը և օրենքը համընկնեն մեկը մյուսին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել