Ձեզ եմ ներկայացում հոնի բուժիչ հատկությունները, որոնք մարդկանց հայտնի էին դեռևս հնագույն ժամանակներում: Հոնն աճում է ամենուր, հիմնականում չոր, արևոտ և բլուրաշատ վայրերում կամ անտառներում:

Հոնը բուժում է կոկորդի, երիկամի հիվանդությունները, սակավարյունությունը, կարմրուկը, լուծը և թութքը:

Ինչպես հայտնի է` հոնի ծառը ծաղկում է մարտին, իսկ միրգը հասնում է հուլիսից-հոկտեմբեր ընկած ամիսներին: Այն պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքար, օրգանական թթուներ, պեկտին, տանիններ և վիտամին C` կրկնակի ավելի, քան՝ նարինջը:

Օգտակար հատկություններով օժտված է ո՛չ միայն պտուղը, այլև հոնի տերևները, կեղևը, ծաղիկը և սերմերը: Ռուս գիտնականները պարզել են, որ կեղևն ու տերևները հակամանրէային հատկություններ ունեն, իսկ սերմերը կարող են բուժել մաշկը և լորձաթաղանթները:

Հոնից պատրաստված ցանկացած հյութ կամ ջեմ օգտակար է փորլուծության և այլ մարսողական խանգարումների ժամանակ: Հատկապես ջերմություն ունենալիս խորհուրդ է տրվում հոնի մուրաբայով թեյ ըմպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել