Երբ արդեն առաջին օրվա սպանության շոկն անցավ, հանրության մեջ հուզական պոռթկումները նստեցին ու շատերն արդեն սթափ գնահատականներ են տալիս Էրեբունիում տեղի ունեցածի վերաբերյալ, կարծում եմ` ժամանակն է փաստենք, որ Հիմնադիր խորհրդարանի ակցիաներին ու ցույցերին, երբեք հանրային մեծ խմբեր չեն մասնակցել:

Եթե ադեկվատ ու անկեղծ լինենք, մարդիկ հաճախ պարզապես անուշադրության են մատնել նրանց քայլերը: Ինչու այս անգամ հանրային մեծ ուշադրություն առաջացավ: Հարձակում է եղել ոչ ավել ոչ պակաս ՊՊԾ զորամասի վրա: Գործնականում պատերազմի մեջ գտնվող երկրում հարձակում է եղել ՊՊԾ զորամասի վրա և սպանվել է հայ սպա:

Եթե այս կերպ Հիմնադիր խորհրդարանը փորձում է հանրային ուշադրությունը մեծացնել ու փաստացի Պավլիկ Մանուկյանը հայտարարում է, որ իրենցից բացի մնացած ընդդիմադիրները «ղախպի տղերք են», ապա թույլ տվեք ենթարդել, որ մենք գործ ունենք ադեկվատության տոտալ դեֆիցիտի հետ:

Ժողովորդի շրջանում հանկարծակի հետաքրքրություն առաջացնող հատվածական առիթների ալիքը ժամանակի հետ նստում է, քանզի չի ունենում խորքային ու գաղափարակն ֆունդամենտ: Մի քանի օրից, մարդիկ կրկին կանցնեն իրենց առօրյա գործերին, առաջին դեպքը չէ, բայց սպանվածի ու ահաբեկվածների ընտանիքները դեռ երկար կհիշեն միջադեպը,....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել