Լիլիթ Դավթյան

Լիլիթը բնագավառի հնաբնակներից է: Լիլիթին մենք արդեն մոտ 20 տարի է տեսնում ենք գրեթե ամեն օր: Պետք է նշենք, որ տարիները Լիլիթի օգտին են աշխատել: Այսօր Լիլիթը հայկական հեռուստաեթերի ամենասիրված ու ամենագեղեցիկ լրատվական մեկնաբաններից է:

Մարիաննա Հակոբյան

Ասում են՝ հեռուստադիտողների մեծ մասը Մարիաննայի եթերի ժամանակ այնքան էլ չի կենտրոնանում նրա վրա, թե  ինչ է հաղորդում գեղեցկուհի հեռուստամեկնաբանը, որովհետև միայն նրան դիտելը արդեն հաճելի է: Սակայն առավել հաճելի է, երբ մեկնաբանը ոչ միայն գեղեցիկ արտաքին ունի, այլ նաև իր գործի պրոֆեսիոնալն  է:

Զարուհի Ռշտունի

Զարուհին այնքան էլ երկար ժամանակ չէ, որ լրատվական մեկնաբան է աշխատում:  Սակայն այս երեք-չորս տարիներն էլ բավական էին, որպեսզի հեռուստադիտողը նրան ֆիքսի որպես շատ գեղեցիկ ու հնայիչ լրատվական մեկնաբան:

Սոնա Թորոսյան

Ներկա պահին Սոնային եթերում չենք տեսնում զուտ այն պատճառով, որ Սոնան վայելում  է իր մայրության արձակուրդը: Իսկ արձակուրդից հետո նա նորից կվերադառնա եթեր՝ իր բազմահազարանոց լսարանին կրկին աշխարհի անցուդարձին տեղյակ պահելու համար:

Արփինե Հակոբյան

Արփինեն մեր հեռուստաեթերի ամենախոշոր պլանով երևացող դեմքերից մեկն է, որովհետև ալիքը, որտեղ Արփինեն է լուրեր մեկնաբանում, լրատվության հեռարձակման այդ ֆորմատն է կիրառում: Ու անգամ խոշոր պլանի տակ Արփինեն իսկապես անթերի է:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել