Ի հեճուկս ֆեյսբուքյան խոմյակների ու կիսագրագետ ակծիվիստների պատկերացումների, աշխարհում վաղուց արդեն կան շատ լավ մշակված մեխանիզմներ ու մոդելներ, որոնցով, ըստ անհրաժեշտության, հասնում են հեղաշրջումների, հեղափոխությունների, պատերազմների ու քաղաքացիական պատերազմների։ Ընդ որում՝ ոչ թե հիպոթետիկորեն են հասնում, այլ ռեալ ու շատ արդյունավետ։ Հենց այդպիսի մի մեխանիզմի մասին էլ կպատմեմ ձեզ հիմա։

Լարվածության մեջ գտնվող երկու և ավել խմբերի միջև լուրջ բախում հրահրելու ամենաարդյունավետ տեխնոլոգիաներից մեկը կոչվում է «Մոնտեկիների ու Կոպուլետիների մեխանիզմ»՝ ի պատիվ Շեքսպիրյան լեգենդար հակամարտող ընտանիքների։ Մեխանիզմի էությունը կայանում է նրանում, որ պետք է լինի կայուն լարվածություն երկու և ավելի խմբերի միջև, որը սահմանակցի, կամ էլ արդեն տեափոխված լինի ատելության դաշտ։

Այնուհետև, եթե կա դրված խնդիր բախում հրահրելու այդ խմբերի միջև, և գործարկվում է վերոնշյալ մեխանիզմը, ապա աննկատ հայտնվում է երրորդ կողմ, որը սկզբում սպանում է առճակատման մեջ գտնվող կողմերից մեկի ներկայացուցչի/ներկայացուցիչների և անում է այնպես, որ առաջին հերթին այդ սպանության մեջ կասկածեն մյուս կողմին, իսկ հետո, թույլ չտալով, որ մարդիկ ուշքի գան ու սթափ վելուծեն, անում է նույնը մյուս կողմի նկատմամբ՝ հնարավորինս փորձելով նմանեցնել դա պատասխան գործողության կամ վրեժի։ Հետո այդ երրորդ կողմը հեռանում է նույնքան աննկատ, որքան հայտնվել էր։

Սա նաև կոչվում է սակրալ զոհաբերություն։ Մեխանիզմի հաջող գործարկման դեպքում, գրեթե երաշխավորված է լայնամասշտաբ բախումը մինչ այդ թեկուզ իրար ատող, բայց հարաբերականորեն իներտ խմբերի միջև։

Հիմա մեր իրականության մասին․

Ակնհայտ է, որ ալիքը գնալով թուլանում է ու դրա վրա ազդում են տարբեր գործոններ՝ սկսած տարբեր անհասկանալի կերպարներին հարթակ տրամադրելը, վերջացրած Նիկոլին հայհոյելու ու պրոցեսսից դուրս հրավիրելու գործոնով։ Ակնհայտ է նաև, որ քանի գնա, ալիքը մարելու է ու միակ բանը, որ կարող է կանխել դա այս փուլում՝ սակրալ զոհաբերությունն է, որովհետև մնացած բոլոր տարբերակները Պավլիկը երեկ փակեց՝ մեր քրֆելով բոլոր ընդդիմադիր քաղաքական ու հասարակական միավորներին, իսկ ինքը՝ Պավլիկն ու իրենց ՀԽ-ն, ոնց կային 100-150 հոգի մարդ հավաքելու ունակ միավոր, այնպես էլ մնացել են, իսկ իշխանություններն էլ որդեգրել են մաքսիմալ զգուշավոր ու պասիվ կեցվածք։

Մտածեք էս ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել