Իրան է փորձել ներթափանցել ահաբեկչական խումբ՝ օգտվելով Թուրքիայի հետ սահմանից՝ հայտարարել է Իսլամական պահակազորի սահմանային զորքերի հրամանատար Ալիռեզա Մադանին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Պահակազորի ուժերը փորձել են ձերբակալել Իրան ներթափանցած 4 ահաբեկչի Սալմաս քաղաքից 25 կմ հեռավորության վրա։

Հրամանատարի խոսքով՝ նրանցից երկուսին հաջողվել է թաքնվել Թուրքիայի տարածքում, մեկը ձերբակալվել է, մյուսը ոչնչացվել պահակազորի գործողության ընթացքում։

Հուլիսի 21-ին Իրանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ անվտանգության ուժերը երկրի արևելյան շրջաններում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման 40 անդամի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել