Այս "քուրոն",որին ցուցարարները "խոսեցնում" էին,երեկվա սադրիչներից էր...Տեսնե՞ս այս լյումպենացված անգրագետի վրա ո՞վ է հույսը դրել և ուղարկել Խորենացի փողոց...Երեք օր է Խորենացի փողոցում հայտնվում են անհայտ ծագումնաբանությամբ "ցուցարարներ",որոնց գլխավոր նպատակ է ուղղակիորեն խայտառակել նրանց՝ ում եկել են պաշտպանելու...Երկու օր առաջ "կայֆի" տակ գտնվող մի եռյակ էր հայտնվել,որոնք մի լավ PR եղան...Երեկ այս "Ժաննա դ Արկն" էր հայտնվել իր սադրանքներով,որի արդյունքը եղավ այն,ինչի մասին բոլորը գիտեն...Իսկ այսօր էլ կրկին ունկնդրեցինք սույն օրիորդի մտքի անհոդաբաշխ գոհարները...

Իմ կարծիքով սա այնպես է անելու,որ ժողովուրդը երնեկ տա լֆիկա-նեմեցա-թոխմախա-լիսկայա համակարգին...Մի նորմալ մարդ չկա՞ գա ելույթ ունենա ու ցույցի կազմակերպչական մասն իր վրա վերցնի..
Սա արդեն խեղկատակության է նմանվում...Ամո՛թ է...Այս ՔՈՒՐՈՆ է մեր ապագան...
Ամենակարևորը,դրա ձեռքը էլ բարձրախոս չտաք...
Հ.Գ.Ընթերցողներին ասեմ,որ "քուրո"-յով այս աղջկան դիմում էին ցուցարարները,որոնց իշխանություններին 10 րոպեանոց վերջնագրերով ներկայանող սույն օրիորդը մի հատ չնախատեց,որ ինքը "քուրո" չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել