Մի քիչ վախենում եմ արդեն, որովհետեւ թվում է թե մարդկանց, ավելի ստույգ` քաղաքական գործընթացի կառավարումը վստահված է, լիազորված կրկին այդ երիտասարդ աղջկան` Անի Նավասարդյանին: Մարդկայնորեն հասկանում եմ այդ աղջկա հուզմունքը, խառնվելը (մի տեղ նշել էր, որ Սասնա ծռերի անդամներից մեկի զարմուհին է), բայց նորից 10 րոպպե ժամանակ տվեց ոստիկաններին... Երեկ էլ նույն պատմությունն էր.... Թե այսօր ինչ տեղի կունենա ժամանակը լրանալուց հետո, չեմ էլ ուզում պատկերացնել: Սա արդեն լուրջ չէ` մարդկանց կանչել տեղում սոսկ խաղաղ կանգնելու համար, հետո ինչ-որ մեկը գլխից դուրս վերջնաժամկետ տա, հետո որոշեն գործողության դիմել.... Գոնե մարդկանց ազնվորեն ասեք, թե ինչու եք կանչում այդտեղ, որ պատրաստ լինեն, թե ինչերի կարող են ենթարկվել.... Հետո էլ զարմանում ենք, թե ինչու շատ մարդիկ չեն գնում? Լավ էս կարգի կոպիտ բացթողումներ կլինեն?
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել