Հինգ օր շարունակ բոլորիս ուշադրության կենտրոնում է Էրեբունու դեպքը: Բնականաբար այս ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ. մեծամասնությունը, բնականաբար, մնում է այն կարծիքին, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Զարմանալի էր, որ զինված «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչ Պավլիկ Մանուկյանը այսօր իր խոսքում հայհոյեց ամբողջ ընդդիմությանը: Երբ լրագրող աղջիկը հարցրեց Նիկոլ փաշինյանին նույնպես նկատի ունեք, նա պատասխանեց այո, բոլորին: Այսպիսով կարելի է փաստել, որ եթե սկզբում թվում էր, թե սա պայքար է զինյալների ու իշխանության միջև, ապա հետագայում պարզ դարձավ, որ դա «պատերազմ» էր ընդդեմ բոլորի:

Կարծում եմ` «Ով մեզ հետ չի, մտքինս ա» մոտեցումը հնացել է և չունի բավականաչափ կենսունակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել