Tert.am-ը գրում է.

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն,որտեղ այս պահի դրությամբ բուժում է ստանում վեց անձ։ Արման Թաթոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ առավոտվանից այցելում է քաղաքացիներին, որպեսզի տիրապետի իրավիճակին:

«Առավոտվանից իրականացվում են այցելություններ,այժմ էլ գալիս եմ Ոստիկանության Նոր Նորքի բաժնից։ Գիշերը,երբ ստացել ենք առաջին ահազանգերը, տարածել ենք հաղորդագրություն, որտեղ նշել ենք, որ պետք է բացառել բռնության ցանկացած դեպք։

Այստեղ եմ բուժում ստացող ոստիկաններին և քաղաքացիներին տեսակցելու համար։ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները ևս զբաղվում են,նրանք ոստիկանության այլ բաժիններ են այցելել։

Հիվանդանոցներում,իհարկե, ցուցաբերվում է բժշկական օգնություն, բայց ես ինքս պետք է անմիջականորեն այցելեմ և հասկանամ իրավիճակը»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել ոստիկանության հետ բախումներից տուժած 20 անձ, որոնցից 16-ը ոստիկան, 4-ը`քաղաքացիական անձ:

Ըստ նրա`հիվանդները տեղափոխվել են տարբեր բաժանմունքներ, նրանք ունեցել են միջին և թեթև աստիճանի վնասվածքներ և ստացել ու ստանում են համապատասխան բուժում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել