Երեկվա բախման դասերը

1․ Ամեն հիմարի ռուպռ տալ պետք չի, անգամ եթե հիմարը գաղափար չունի, որ հիմար է։

2․ Մի թեթև կայծից, կարող է լինել անդառնալին, իսկ թեթև կայծերը ինչքան ասես լինում են, երբ հավաքն անոռուգլուխ է լինում, չի ունենում հստակ լիդերներ ու կազմակերպիչներ և չի ճանաչում հեղինակություններ (երեկ Նիկոլի վրա էլ էին հաթաթա անում պարբերաբար)։

3․ 4 օր անց, էմոցիոնալությունը պետք է աստիճանաբար տեղի տա ռացիոնալությանը, իսկ ագրեսիան՝ կառուցողականությանը։ Երեկ բոլորիս բախտը բերեց, որ Նիկոլն այնտեղ էր ու կարողացավ կանխել նոր Մարտի 1։ Մյուս անգամ Նիկոլը կարող է այնտեղ չլինել, կամ էլ կարող է լինել, բայց կանխել չկարողանա, որովհետև հերթական անհասկանալի, անանուն ու բանականությունից զուրկ դեմագոգի տված կայծից բռնկված հրդեհը մարել չի հաջողվի։

4․ Խորենացու ցուցարարներին ժամը 4-ի կողմերը ցրեցին ու որքան հասկանում եմ, մինչև հիմա էլ այնտեղ ցուցարարներ չկան, բայց շտուռմ էլ չարեցին այս ընթացքում, ինչն առնվազն հուշում է, որ այս փուլում արդեն շտուռմը հենց իշխանությունների կողմից է դիտարկվում, որպես ծայրահեղ միջոց, այլ ոչ թե առաջնային նպատակ։

5․ Ատելությունը շատ է, անտանելի շատ։ Ես նույնիկ զարմացա, որ երեկվա էդ նեղմաջալին էն ROMA շապիկով տղերքի պես տղերք գտնվեցին, ովքեր փորձում էին բաժանել ու կանգնել ցուցարարների ու ոստիկանների մեջտեղը՝ թույլ չտալու նոր բախում։

6․ Ֆեյսբուքում աստիճանաբար պատռվում են նրանց դիմակները, ում համար այս փուլում առաջնային նպատակն արյունահեղությունն է։ Նրանց կարելի է ճանաչել միայն «Սևի» ու «Սպիտակի» ագրեսիվ քարոզ անելուց ու այդ ձևաչափում չտեղավորողներին ամենալկտի ձևով պիտակավորելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել