Tert.am-ը գրում է.
Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են Երևանի Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման, «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանական գնդում պահվող պատանդների, նրանց պահանջների, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից շղթայված տարածքին կից ի պաշտպանություն զինված խմբավորման գործողությունների անցկացվող բողոքի ակցիային, որը նախորդ գիշեր ավարտվել էր ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով:

Al Jazeera 

Ցուցարարները քարեր էին նետում և հարձակվում էին ոստիկականական ուժերի վրա, որոնք ծառայություն են իրականացնում ՊՊԾ գնդի շուրջ, որտեղ կիրակի օրը հարձակում էին գործել զինված խմբավորման անդամները և պատանդ են պահում չորս ոստիկանների:

Ցույցերը շարունակվեցին լույս հինգշաբթի գիշեր, երբ մոտ 2000 ցուցարարներ բարիկադներ պատրաստեցին ոստիկանության կողմից շղթայված շրջանին հարակից տարածքում։

Reuters  

Ոստիկանությունն արցունքաբեր գազ օգտագործեց այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր սկսեցին նետել ոստիկանների ուղղությամբ:

Այս ցուցարարները նախօրեին հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու զինված խմբավորման անդամներին, որոնք գրավել են ՊՊԾ գունդը և պատանդներ են պահում այնտեղ:

AP

Ցուցարարները, որոնք պաշտպանում են այդ զինված խմբավորման գործողությունները, չորեքշաբթի օրը փորձեցին ճեղքել ոստիկանական շղթան և քարեր և այլ իրեր նետեցին նրանց վրա: Ոստիկանությունը պատասխանեց արցունքաբեր գազով:

Այնուհետև ցուցարարները սկսեցին Տիգրան Մեծ պողոտայում աղբամաններից և այլ իրերից պատնեշներ պատրաստել իրենց համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել