Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձվ հուլիսի 17-ին տեղի ունեցած զինված հարձակմանը:

Նա նշեց, որ  մի խումբ անձիք զինված հարձակում են գործել ՊՊԾ  գնդի տարածք, վերցրել են պատանդներ, սպանվել է  ոստիկանության գնդապետ, ցավակցություն հայտնեց սպանվածի հարազատներին, ընտանիքիներին:

«Այն, ինչ տեղ ունեցավ գնդում անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է  անցնել իրական փոփոխությունների: Այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը  խիստ մտահոգիչ է իշխանությունն ամեն ինչ անում է և անելու է հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել